կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-15 04:53
Առանց Կատեգորիա

Դարձյալ նույն երգն է երգում

Դարձյալ նույն երգն է երգում

Երեկ ԵԽԽՎ նիստում Ֆրանսիայի պատվիրակ Մարլան Միլիտելոն հարց է ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` կապված այդ երկրում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ:

Էրդողանը, ի պատասխան, Ֆրանսիայի պատվիրակին հրավիրել է Թուրքիա, որպեսզի վերջինս իր աչքերով տեսնի հարցի պատասխանը, միաժամանակ, օրինակ է բերել Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին` նշելով, թե այն վերանորոգվել է Թուրքիայի կառավարությունը ֆինանսավորմամբ:

Իսկ Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Թուրքիայի վարչապետից հետաքրքրվել է, թե  ո՞րն էր Ցյուրիխում Հայաստանի հետ արձանագրություններ ստորագրելու նպատակը, եթե Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկել դրանք վավերացնելու ուղղությամբ, ավելին` Կարսում քանդում են հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող արձանը:

Էրդողանը պատասխանել է, որ «Թուրքիան չի կարող հանդուրժել, որ Հայաստանը ոտնահարի Ադրբեջանի իրավունքները. նախ` հարկավոր է քայլեր ձեռնարկել իրավիճակի բարելավման ուղղությամբ, հետո` բացել սահմանները»:

Ըստ նրա` ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ներգրավված լինի այդ գործընթացում: Եթե ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ՌԴ-ն քայլեր չձեռնարկեն, հարցը կմնա չլուծված:

«Թուրքիայում կա 70.000 հայ` Թուրքիայի քաղաքացի, նաեւ 40.000 հայ, ովքեր ապօրինաբար են բնակվում մեր երկրում: Մենք կարող էինք նրանց հետ ուղարկել, բայց նման բան չարեցինք: Պարոն Ռուստամյանը պետք է իմանա, որ արձանագրությունները ստորագրվեցին, սակայն Հայաստանը հետ քայլ արեց, քանի որ Սփյուռքի հետ խնդիրներ ուներ: Հայաստանի կառավարությունն ավելի վստահ քայլեր պետք է կատարի, որից հետո միայն սահմանները կբացվեն»,- ասել է Թուրքիայի վարչապետը: