|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր` ժամը 17-ին, հացադուլի 15-րդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է խոսք ասել` ուղղված հասարակությանը:
Նրանք, ովքեր այս օրերին հայտնել են իրենց զորակցությունը «Ժառանգության» առաջնորդին, հրավիրվել են Ազատության հրապարակ` լսելու:
Ոմանց կարծիքով` նա պատրաստվում է հացադուլից դուրս գալու մասին հայտարարություն անել, չնայած «Ժառանգության» անդամները հերքում են դա եւ ասում, որ իրենք չգիտեն, թե ինչ է ասելու իրենց նախագահը:
Երեկ կրկին նրան է այցելել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, չի բացառվում, որ նա համոզել է դադարեցնել հացադուլը:
Իսկ երեկոյան ժամը 19-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի պատվին Ռուբեն Հախվերդյանը պատրաստվում է երգել: