կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-26 15:49
Տարածաշրջան

Դերսիմում քրդերեն երգելու պատճառով երաժշտական խումբ է ձերբակալվել

Դերսիմում քրդերեն երգելու պատճառով երաժշտական խումբ է ձերբակալվել

Դերսիմի Փերթիկ գավառում հարսանիքներից մեկի ընթացքում քրդերեն երգեր կատարելու պատճառով երաժշտական խմբի (Grup Çığlık Orkestra) 3 անդամ է ձերբակալվել` «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» իրականացնելու մեղադրանքով։

Ըստ «Ակօս»-ի՝ Փերթեքում լճի ափին իրականացվող հարսանիքի ժամանակ երաժտական խումբը թուրքերեն և քրդերեն երգեր է կատարել։ Grup Çığlık Orkestra-ի («Ճիչ անսամբլ» խումբ) անդամներ Հըդըր Թաշը, Սինան Թաշը և Բիրոլ Բուլութը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» իրականացնելու մեղադրանքով բերման են ենթարկվել հարսանիքի վայր ժամանած` քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։ Երաժիշտներին տեղափոխել են գավառի ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք՝ հարցաքննության, որի ընթացքում նրանց հարցրել են՝ իրենց կատարած երգերում Քրդական աշխատավորական կուսակցության քարոզչություն իրականացրե՞լ են, թե՞ ոչ։ Հայտնի է, որ երաժիշտները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ հարսանիքի ժամանակ կատարել են պատվիրված երգերը։

Սպասվում է, որ հարցաքննության ավարտից հետո՝ այսօր երեկոյան, երաժիշտներին տեղափոխելու են դատարան։