| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ներկայիս ներքաղաքական իրավիճակը պետք է նորմալ գնահատել. մոտենում են խորհրդարանական ընտրությունները, եւ, բնականաբար, քաղաքական ուժերի միջեւ պայքարն ավելի է ուժեղանում: Դա էլ տպավորություն է ստեղծում, թե գոյություն ունի որոշակի լարվածություն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Քաղաքական ուժերի միջև, բնականաբար, պայքար է գնալու` մեծ ընտրազանգված ունենալու համար: ԲՀԿ-ն ավելի մեծ ընտրազանգված է ունենալու: Կարծում եմ, որ մենք որեւէ դժվարության առաջ չենք կանգնի»,- հայտարարեց նա:
Ըստ պատգամավորի` քաղաքական ուժերի նպատակը իշխանության մեջ տեղ գրավելն է, իսկ ավելի հզորների եւ ուժեղների նպատակը` իշխանությունն ընդհանրապես գրավելը:
Անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին` ԲՀԿ պատգամավորը նշեց, որ վերադասավորումներն ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակ ունեն: Նրա խոսքերով` դիրքերի ուժեղացում իրականացնում են այն ուժերը, որոնք դրա կարիքն ունեն, սակայն ոչ ԲՀԿ-ն:
«Ես հավատում եմ, որ առաջիկա ընտրությունները կանցնեն արդար եւ թափանցիկ: Սակայն այդ ամենը կախված է միմիայն քաղաքացիներիցս»,- վստահեցրեց նա:
Հարցին, թե արդյո՞ք հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ տեղեկություններ չունի: