կարևոր
2752 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 12:39
Քաղաքական

Ադրբեջանի նպատակն է ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել. Թևանյան

Արդեն 100 օր է ինչ Արցախը շրջափակված է։ Մենք ներկայացրել ենք Ազգային Ժողովի հայտարարության նախագծի լրամշակված տարբերակը, որն ի դեպ մեզ համար անընդունելի պատճառաբանությամբ մերժվել է։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից 100 օր շարունակ ԼՂ-ի, Արցախի Հանրապետության շրջափակումը, որն առաջացրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի։ Շրջափակման արդյունքում գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 հազար Արցախի քաղաքացիների համար։ Ադրբեջանի այս հանցավոր գործողություններն հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերին, ըստ որի՝ Հայաստանի և Արցախի միջև կապը ապահովվում է Լաչինի միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրկանացվեն մարդկանց, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Պաշտոնական Բաքուն հրաժարվում է ստանձնած պարտավորություններից»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն իր ահաբեկչական քայլերով ցանկանում է ամբողջությամբ կլանել Արցախը, հակադրվելու դեպքում սպառնալով ավելի կոշտ քայլեր իրականացնել։

«Պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի կարգավիճակին վերաբերվող ձևակերպումները և դիմել ագրեսիվ գործողությունների, որն արտահայտվում է նաև ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական վարքագծով։ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով բարձր դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Բերձորի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Սրանք հերթական անգամ ամացուցում են, որ Արցախը երբեք չի կարող լինեն Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է»,- ասաց նա։