| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն հայտնել ենք, որ «Ալաշկերտ»-ը վերդարձել է Թուրքիայից, որտեղ թիմն անցկացրել է մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Այսօր Արմեն Գյուլբուդաղյանցի սաները մարզում անցկացրեցին «Նաիրի» մարզադաշտում, որից հետո գլխավոր մարզիչը պատասխանեց լրագրողների հարցերին:
Զրույցի սկզբում Գյուլբուդաղյանցը խոսեց Թուրքիայում անցկացրած ուսումնամարզական հավաքի մասին: «Մեկ շաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացրեցինք Թուրքիայի Բոլու քաղաքում: Այնտեղ պայմանները շատ լավ էին՝ հավաք անցկացնելու համար: Հավաքի ընթացքում անցկացրեցինք 2 ընկերական հանդիպում: Առաջին խաղում 2:1 հաշվով պարտվեցինք իրանական «Սպահան» թիմին: 2-րդ խաղում առավելության հասանք թուրքական «Բալիկեսիրսպոր»-ի նկատմամբ: Թուրքական թիմի հետ կայացած խաղում մեր թիմը շատ լավ տպավորություն թողեց: Կարողանում էինք ճիշտ պաշտպանվել և սուր հակագրոհներ կազմակերպել: Այդ խաղում վնասվածք ստացավ թիմի ռմբարկու Միհրան Մանասյանը, ով, հավանաբար, մինչ առաջնության մեկնարկը կվերականգնվի»,- ասաց մարզիչը:
-Մինչ առաջնության մեկնարկը համալրումներ կլինե՞ն թիմում:
-Թուրքիայում փորձարկել ենք բուլղարացի հարձակվողի, ով չի արդարացրել սպասելիքները: Այսօր մեզ է միանալու Դուշան Մլադենովիչը: Մրցաշրջանի ընթացքում կլինեն բազում փորձարկումներ և համալրումներ:
-Ի՞նչ խնդիր է դրված թիմի առջև գալիք մրցաշրջանում:
Մեր գլխավոր նպատակն է մրցանակային տեղեր գրավելը և գավաթի խաղարկությունում հաջող հանդես գալը: Մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի: