| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թիմը պատրաստ է Իսլանդիայի դեմ կայանալիք խաղին:
«Մենք լավ ենք պատրաստվել խաղին: Ուսումնասիրելով մրցակցին` հասկացել ենք, որ նրանք ունեն ամուր պաշտպանություն և անհատական որակներով աչքի ընկնող ֆուտբոլիստներ: Մեր խմբում ֆավորիտը, իմ կարծիքով, Ֆրանսիան է: Ինձ համար ավելի կարևոր է խաղի որակը: Իհարկե, արդյունքը նույնպես կարևոր է, բայց Ֆրանսիայի պես թիմի դեմ խաղալիս, երբ թելադրողը մրցակիցն է, կարևոր է որակով խաղ ցուցադրելը»,- ասաց Նազարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են հավաքականում ընդգրկված հիմնականում «Փյունիկ»-ի ֆուտբոլիստներ, մարզիչը պատասխանեց. «Տվեք ինձ չորս ֆուտբոլիստի անուն, ովքեր հանդես են գալիս ուրիշ ակումբներում և համապատասխանում են հավաքականի պահանջներին»:
Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը հունիսի 6-ին Եվրո -2015-ի շրջանակներում կհյուրընկալի Իսլանդիայի ընտրանուն: Հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում ժամը 19:00-ին: