|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան Մ21 - Ֆրանսիա Մ21 հանդիպումից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ասաց, որ մրցակիցների առավելությունը թիմում շատ փորձառու ֆուտբոլիստներ ունենալն էր:
«Հաղթեց ուժեղագույն թիմը: Երկրորդ խաղակեսում խաղը ամբողջովին տնօրինում էին ֆրանսիացիները: Նրանց առավելությունը այն էր, որ թիմում ունեին շատ փորձառու ֆուտբոլիստներ:
Կարեն Մուրադյանը վնասվածք ստացավ այդ պատճառով էլ փոխարինեցինք: Մեզ մոտ չէր ստացվում վերջին հարվածը: Ֆրանսիացիների մոտ հարձակվողական գիծը ավելի ուժեղ էր քան պաշտպանության: Մինչև Ղազախստանի հետ խաղը շատ բարդ կլինի վերականգնվել, տղաները իրենց ողջ ներուժը դրեցին այս խաղի մեջ: Սակայն պետք է հաշվի առնենք, որ մրցակիցն էլ է այսօր խաղ անցկացրել»,-ասաց Նազարյանը:
Հիշեցնենք Հայաստանի Մ21-ի հավաքականը Երևանի «Հրազդան» մարզադաշտում ընդունել էր Ֆրանսիայի ընտրանուն: Խաղն ավարտվեց 1:4 հաշվով: