|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վատիկանի հարցերով մասնագետների` ամբողջ աշխարհում անցկացված հարցումը ցույց է տվել, որ իտալացի կարդինալ Անջելո Սկոլան երեկ մեկնարկած կոնկլավի ֆավորիտն է. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելեվ իտալական La Stampa թերթը:
Հարցման մասնակիցների 34 տոկոսի կարծիքով` հենց Սկոլան կընտրվի Հռոմի նոր պապ: Մյուս հավանական թեկնածուներն են ամերիկացի Թիմոտի Դոլանը (10,6%) եւ կանադացի Մարկ Ուելլեն (9,3%):
Միաժամանակ, փորձագետների զգալի մասը` 21,5%-ը, համարում է, որ վերը նշվածներից ոչ ոք Հռոմի պապ չի դառնա, նրանց կարծիքով` քվեարկության ժամանակ կհաղթի հետնապահներից մեկը: