| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեւանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-«Ժալգիրիս» պատասխան խաղից առաջ լրագրողներին ասաց, որ իր թիմը ունակ է անցնել հաջորդ փուլ:
«Տրամադրությունը շատ լավ է, լավ պատրաստվել ենք: Հավատում ենք, որ կարող ենք անցնել հաջորդ փուլ: Իհարկե, գիտակցում ենք, որ դժվար է լինելու: Մեծ կորուստ ունենք` Կամո Հովհաննիսյանի մոտ կրկնվեց վնասվածքը: Թե ե՞րբ նա կվերադառնա շարք, կասեն բժիշկները:
Նախորդ խաղում պետք է ավելի շատ հարվածներ իրացնեինք: Խաղում առավելությունը մեր ձեռքում էր: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք այստեղ առավելության հասնել:
Ինչ վերաբերում է մարտավարությանը, ընտրել էինք հարձակվողական մարտավարություն, այստեղ էլ ավելի շատ պետք է հարձակվենք: Մրցակցի խաղը նայելով` չէի ասի, որ նրանք առավել ուժեղ են: Պարզապես նրանք ավելի փորձառու են, թիմում ունեն լեգեոներներ»,- ասաց նա:
«Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Երեւանում: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր լիտվացիները հաղթանակով` 2:0: