|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկությունից հետո Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր թիմից դժգոհելու առիթ չունի:
«Շնորհավորում եմ «Շիրակ»-ին: Մենք շատ էինք ցանկանում հաղթել, սակայն չստացվեց: Երևի պատճառն էլ այն էր, որ նոր ֆուտբոլիստներ կային, որ խաղային պրակտիկա գրեթե չունեին: Սա նաև առիթ էր ներկայացնելու նոր ֆուտբոլիստներին: Այսօր «Շիրակը» արժանի հաղթանակ տարավ: Նա առավելություն ուներ թե' խաղով, թե' տարածքային առավելությամբ: Ինչ վերաբերում է մեր թիմին, երկու պաշտպաններին հանգիստ էինք տվել, որպեսզի կարողանան վերականգնվել: Դարպասապահ Գոռ Մալաքյանը զգուշացում ուներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ»-ը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթում` 2:0 հաշվով առավելության հասավ Երևանի «Փյունիկ»-ի նկատմամբ: