|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Մյունխենյան «Բավարիա»-ի նախագահ Կարլ-Հայնց Ռումմենիգգեի կարծիքով` Չեմպիոնների լիգայում հաղթելու հիմնական ֆավորիտը կատալոնական «Բարսելոնա»-ն է:
«Բարսելոնա»-ն ինձ համար միշտ լավ օրինակ է ծառայել: Վերջին տարիներին այս ակումբը ՉԼ-ում հաղթել է ավելի հաճախ, քան որևէ ակումբ: Ներկա պահին այն լավագույն ակումբն է: Կարծում եմ` մեր թիմերի միջև երկու հանդիպումները դիտարժան կլինեն: Շատ ուրախ եմ, որ մեր ուժերը պիտի չափենք այսպիսի թիմի հետ: Ըստ իս` Չեմպիոնների լիգան հաղթելու հիմնական ֆավորիտը «Բարսելոնա»-ն է»,- ասել է ակումբի նախագահը:
Հիշեցնենք, որ մյունխենյան «Բավարիա»-ի մրցակիցը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կատալոնական «Բարսելոնա»-ն է: