Հայաստանի Մ-21 տարեկանների երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Չեխիայից կրած պարտությունից հետո խոսեց խաղի մասին. «Հակառակորդը կարգով բարձր էր, և իզուր չէ, որ համարվում էր ֆավորիտ:
Եթե նկատի ունենանք հակառակորդին, ապա լավ խաղ էր: Եդիգարյանին փոխարինեցի, որովհետև լավ չէր խաղում: Դարպասի առաջին գրավումը գոլ էր: Խախտում կար, թե չկար, դա արդեն կապ չունի»:
Չեխիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը գոհունակություն հայտնեց իր տղաների ցուցադրած խաղի որակից: