կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-10 10:12
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Մեսիջներ, մեսիջներ...

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Մեսիջներ, մեսիջներ...

Արդյունաբերողների եւ գործարարների միության` երեկ տեղի ունեցած համագումարում Սերժ Սարգսյանը մի հայտարարություն է արել, որը երեկոյան արդեն լայնորեն քննարկվում էր իշխանական կուլիսներում:

 

«Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»,- իր ծավալուն ելույթում ընդգծել է Սարգսյանը: Այս նախադասությունը ներառող պարբերությունը սկսվում է այսպես. «Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ»:

 

Ներիշխանական ինտրիգների վերլուծաբանները նշված նախադասությունը դիտարկում են ընթացիկ քաղաքական պրոցեսների համատեքստում եւ պնդում, թե դրանով Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի երկու մարդու` Գագիկ Ծառուկյանին եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:

 

Ուշադրություն դարձրեք. եթե խոսեր միայն գործարարության ու պետական համակարգի տարանջատման մասին, դա կվերաբերեր միայն Գագիկ Խաչատրյանին: Եթե խոսեր միայն գործարարության ու իշխանության տարանջատման մասին, դա կվերաբերեր միայն Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ վերջինս բիզնեսմեն է, բայց պետական համակարգում ներգրավված չէ: Նարգրավված է քաղաքական իշխանության համակարգում: Գագիկ Խաչատրյանը բիզնեսմեն է, բայց քաղաքական իշխանության համակարգում ներգրավված չէ, ներգրավված է պետական կառավարման համակարգում:

 

Իհարկե, նշված ձեւակերպումը ուղղակի կամ անուղղակի վերաբերում է նաեւ այլ մարդկանց, բայց դիտորդների գնահատմամբ` հիմնական թիրախը հենց Խաչատրյանն ու Ծառուկյանն են: Նաեւ մեկ այլ միլիոնատեր` Հովիկ Աբրահամյանը, որը դե ֆակտո արդեն իսկ մեկուսացված է քաղաքական իշխանությունից: