կարևոր
3130 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-17 09:19
Քաղաքական

Հավատարմության «մեսիջներ»` Պուտինին. ի՞նչ հորդոր են ստացել ՔՊ-ականները․ «Ժողովուրդ»

Հավատարմության «մեսիջներ»` Պուտինին. ի՞նչ հորդոր են ստացել ՔՊ-ականները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օր օրի ավելի ու ավելի է ամրապնդում համոզումը, որ Հայաստանում իր իշխանությունից ավելի ռուսահպատակ իշխանություն երբեւէ չի եղել: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար հավատարմության «մեսիջներ» է ուղարկում, թե պաշտոնական Մոսկվայի թելադրած գծից միլիմետր անգամ չի հեռանա: Ապացույցը երեկ՝ նոյեմբերի 16-ին, խոհրդարանում արված այն հայտարարությունն էր, թե իր կաբինետը վաղուց՝ դեռեւս 2021-ի հունվարին է ընդունել, այսպես ասած, «խաղաղության պայմանագրի» մասով ռուսաստանյան առաջարկները:

Ավելին՝ փորձելով կռիվ գցել ընդդիմադիր խմբակցության լիդերների ու ՌԴ նախագահի միջեւ՝ հարց էր բարձրացնում, թե ընդդիմադիրներն ինչ կարծիքի են այդ առաջարկների մասով ու արդյոք դեմ չեն դրանց:

Փաշինյանի նման գործելաոճն ու նման բնույթի ելույթներն իհարկե նոր բան չեն, նորություն է սակայն այն, որ նրա թիմի անգամ ամենաընդգծված «արեւմտամետները», կամ ժամանակին ամենատարբեր դրամաշնորհներ ստացածները, ըստ երեւույթին, իրենց քաղաքական առաջնորդի հրահանգով՝ այժմ Ռուսաստանի մասին խիստ լոյալ, առավել հաճախ՝ դրական են արտահայտվում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անկեղծացան, թե հատկապես Ադրբեջանի կողմից իրականացված վերջին՝ սեպտեմբերտասներեքյան ռազմական էսկալացիայից հետո, երբ սկսել են բարձրաձայնել՝ ուր է մեր անվտանգության երաշխավորը, ներքին հորդոր են ստացել իջեցնել պահանջատիրական տոնն ու խոսույթը, բոլորովին այլ՝ բարեկամական, դաշնակցային հարթություն տեղափոխվել: Այժմ, փաստորեն, իշխանավորները՝ հանձին վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահին ամենօրյա ռեժիմով հավատարմություն հայտնելու պարտավորություն են ստանձնել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում