Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Թավրիզ քաղաքի մտավորականությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված Ադրբեջանի իշխանություններին, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանցավոր հակաիսլամական գործունեությունը պաշտոնական Բաքվի աշխատանքային օրակարգում է»:
Novostink.ru կայքը տեղեկացնում է, որ այդ կապակցությամբ Իրանի հոգեւոր առաջնորդներից այաթոլլա Մաքարեմ Շիրազին, դիմելով ադրբեջանական իշխանություններին, հայտարարել է. «Համոզված ենք, որ Ադրբեջանի ժողովուրդը չի հանդուրժի ադ իրավիճակը, եւ կգա օրը, երբ նա կբռնի ձեր վզից ու վար կիջեցնի աթոռներից: Դասեր քաղեք տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններից»:
Բացի մտավորականներից եւ հոգեւորականության ներկայացուցիչներից, ավելի քան 40 իսլամական երկրներ քննադատել են Ալիեւի հակաիսլամական քաղաքականությունը «Իսլամական զարթոնքը Ադրբեջանում» համագումարի ժամանակ, որն անցկացվել է Թեհրանում: