|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանական Bild–ի գլխավոր խմբագիր Փոլ Ռոզհեյմերը «Թվիթեր»-ում կիսվել է BBC-ի լրագրող Օրլա Գուերինի գրառմամբ, որում լրագրողը ուշադրություն էր հրավիրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC–ի լուրերը Արցախում տեղի ունեցող արհավիրքների մասին «ֆեյք» նորություն անվանելուն։
«Միայն BBC-ն չէ, որ գիտի, որ նախագահը ստում է ևս մեկ անգամ։ Մենք էլ էինք այնտեղ երկու շաբաթով, տեսել ենք՝ ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի նախագա՛հ, կան բազում-բազում լրագրողներ, որոնք կարող են ապացուցել՝ Դուք ստում եք»,– գրել է գերմանացի խմբագիրը։
Նշենք, որ շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր Bild–ին հարցազրույց տալուց: «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»,- այդ ժամանակ գրել էր Ռոզհեյմերը։