կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 16:51
Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ասադին գահընկեց անելու ծրագրերի մասին պնդումները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ասադին գահընկեց անելու ծրագրերի մասին պնդումները

Թեհրանը հերքել է այն պնդումները, ըստ որի մտադիր է հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի. հայտնում է «Fars» գործակալությունը՝ մեջբերելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավիի խոսքերը։

«Մենք մտերիմ, բարեկամական հարաբերություններ ունենք Սիրիայի հետ, դրանք ունեն ռազմավարական բնույթ։ Մենք և ուրիշները իրավունք չունենք որոշելու Սիրիայի ժողովրդի փոխարեն, ոչ մենք, ոչ Ռուսաստանը, նման նպատակներ չենք հետապնդում», - նշում է Մուսավին։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ էր հայտնվել, իբր Ասադը մոտ ժամանակներս հնարավոր է հրաժարական տա։ Նշվում էր, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանն այս պահին այդ հարցն են քննարկում։ Իր հերթին ՌԴ պետդումայի Սիրիայի հետ բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սալբինը դա անվանել էր պարզապես խոսակցություններ, քանզի Ասադը վայելում է սիրիացիների մեծամասնության աջակցությունը։