Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախընտրական շրջանում սովորաբար կողմնորոշված է լինում ակտիվ ընտրողների 1/3-ը, նրանք գիտեն ինչի համար եւ ում են տալու իրենց ձայնը: Ընտրողների մի մասն էլ գտնվում է անորոշ վիճակում: Կան նաեւ մարդիկ, որոնց չեն հետաքրքրում ընտրությունների արդյունքները, դա նրանց համար ընդամենը պաշտոն «կորզելու» եւ գումար վաստակելու միջոց է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքերով` այսօր ունենք չորս բևեռ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ-«Ժառանգություն»-ՕԵԿ: Այս չորս դաշտերի մեջ ընտրությունը բավականին բարդ է չկողմնորոշված ընտրազանգվածի համար, ինչն էլ հոգեբանորեն ճնշվածություն է առաջացնում մարդկանց մոտ. մարդ չի կարող երկար ժամանակ չկողմնորոշված մնալ:
«Մեր հասարակության 15 տոկոսը ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ է կողմնորոշվում, թե ում պետք է ընտրի»,- հայտարարեց սոցիոլոգը:
Այն, որ չկողմնորոշված մարդկանց թիվը շատ է, համոզված է նաեւ ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբան, PR տեխնոլոգիաների մասնագետ Միքայել Մադաթյանը: Նրա համոզմամբ` յուրաքանչյուր թեկնածու իր ելույթներում այնպես պետք է արտահայտի իր ասելիքը, որ այն հասանելի լինի հասարակության բոլոր շերտերին: Մադաթյանը նշեց, որ նախնտրական շրջանում PR տեխնոլոգիաներ շատ քիչ են կիրառվում:
Երկու բանախոսներն էլ այն կարծիքին էին, որ ընտրողի հետ պետք է նուրբ աշխատանք տանել, ինչը, ցավոք, Հայաստանում բացակայում է: