կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 15:52
Առանց Կատեգորիա

Ես անգամ թաքցրել եմ իմ մեծ պլանները, որ ձայներ կորզելու միջոց չհամարեն․ Հովհաննես Վարդանյան

Ես անգամ թաքցրել եմ իմ մեծ պլանները, որ ձայներ կորզելու միջոց չհամարեն․ Հովհաննես Վարդանյան

Dialogue.am-ը զրուցել է Դաշնակցության ռեյտինգային թեկնածու, Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Վարդանյանի հետ.

-Կա մարդկանց մի խումբ, որը համարում է, որ ինքն այլևս սպառել է իրեն  կենսագործունեության այլ ոլորտում ու եթե գնա խորհրդարան, ապա մի նոր էջ կբացի իր ու մյուսներիս կյանքում, մյուս մասն էլ խորհրդարանն է սպառված գործիչների ու կամակատարների նստավայր համարում: Ինչո՞վ պայմանավորել Ձեր քաղաքական ձգտումները, պարոն Վարդանյան:

-Ես իմ գործունեության դաշտում էլ անելիքներ ունեմ, հաստատ դեռ չեմ սպառել ինձ, բայց ինձ տրված հնարավորությունն ուզում եմ օգտագործել, իսկ ինչու ոչ, և գնալ օրենսդիրում ավելի լուրջ հարցերով զբաղվել:

Ամեն դեպքում Դուք գործադիր իշխանությունից եք գնում օրենսդիր, որտեղ կա նախաձեռնություներն իրականացնելու լայն հնարավորություն, որոշում կայացնելու և գործելու իրավունք, իսկ օրենսդիրում միայնակ գործել չեք կարող։ Դուք ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու եք և պիտի գործեք թիմի պայմանավորվածությունների, գաղափարների, թիմի սկզբունքների շրջանակներում: Լճանալուց չե՞ք վախենում:

-Անցածս ճանապահն ու կենսափորձս թույլ չի տալիս վախենալ: Կարծում եմ՝ նախաձեռնող մարդն ամեն տեղ էլ կգործի ու կփոխի ինչ-որ բան: Գնում եմ  կիսատ գործերը շարունակելու, վստահ եմ,  որ փոխըմբռնման մթնոլորտում ինձ սատարող կուսակցության մյուս անդամների հետ կհաջողվի ինչ-որ բան առաջ  մղել:

...

-Իսկ ո՞րն է Ձեզ ամենից շատ մտահոգող խնդիրը, օրենսդրական անկատարությունը, որի համար շատ կուզենայիք հայտնվել օրենսդիրում ու Ձեր հեղինակած նախագծով իրավիճակ փոխեիք:

-Ես այդ անկատարությունը տեսնում եմ հատկապես սոցիալական ոլորտում․ երիտասարդների համար մենք կարծես շատ քիչ բան ենք անում: Կուզենայի հատկապես մեզ շարունակող սերնդի կյանքում ինչ-որ բան հեշտացնել ավելի, որ ձգտում ունենան, որ չվախենան ու չհիասթափվեն կայացման ճանապարհին:

-Դուք այն  «քչերից եք», ում բախտ է վիճակվել ունենալ 103 մրցակից միևնույն ընտարատարածքում՝ այդ թվում Արամ Մանուկյան, ՍԱՍ-ի Արտակ,  Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բոքողի դուրս եկած «Ոչ»-ի ճակատից ձևավորված քաղհասարակության ներկայացուցիչ՝ Ելք դաշինքից:

Այս անհամաչափ  պայքարում ի՞նչ եք կարծում, այսօրվա արաբկիրցին, Աջափնյակի բնակիչը Ձեզնից ո՞ւմ է հակված հավատալ:

-Մենք թյուր կարծիք ունենք ներկայիս ընտրողի մասին: Ինձ թվում է՝ ընտրողին չես գայթակղի փողով, դատարկ պոպուլիզմով կամ առաքինի կերպարով… մերօրյա քաղաքացին պահանջատեր է ու գործող անձ է փնտրում:

...

-Այսօր քաղաքական քարոզարծավի վերջին օրն է, ինչպե՞ս հաջողվեց այսքան լուրջ մրցակցության ու մրցակիցների քանակի մեջ զերձ մնալ ավելորդ խժդժություններից, արյունալի միջադեպերից: Պայմանավորվածություն կա՞ր կիսել ընտրատարածքը մաս-մաս,  ու միմյանց դաշտ չմտնել:

-Ներքին համաձայնություն՝ լինել զգոն ու զսպել նաև դիմացինին, որպեսզի  ավելորդ բորբոքումներ չսրվեն:

-Իսկ Արտակ Սարգսյանի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը չե՞ն մտահոգում Ձեզ:

– Դե..․ինչ ասեմ  «ՍԱՍ»-ի Արտակն է..․ինքն էլ փորձում է ամեն գնով ավելի ճանաչելի դառնալ, ինքնահաստատվել:

 Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում