|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի շենքում ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով՝ ոստիկանության հիշյալ բաժնի պետն ու տեղակալը բռնություն են կիրառել իր նկատմամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության կայքը։
Կալանավորի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: