Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Առավոտի» հետ բացառիկ զրույցում ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը մեկական նախադասությամբ բնութագրել է մեր երկրի առաջին, երկրորդ եւ այսօր գործող նախագահներին:
«Ես չեմ կարող ինձ կեղծել. մենք շատ բան ենք կորցրել, շատ-շատ բան ենք կորցրել առաջին նախագահի ժամանակահատվածում (ի պատասխան մեր դիտարկման, թե նաեւ գտել ենք` Ղարաբաղը, պարոն Հերոյանն ասաց. «Ղարաբաղը ժողովրդական հաղթանակ էր»), իմ եղբայրն էլ լինի, ես ճիշտը պիտի ասեմ: Երկրորդի ժամանակ եղել եմ մարզպետ, եւ, ասեմ ձեզ, ինչ ծրագրեր մարզում եղել են, ես կարողացել եմ իր միջոցով կարգավորել: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա նախագահին, սիրուն չի լինի, որ ես ճիշտը չասեմ. ես նրան սիրում եմ, սիրում եմ նրա համար, որ ինքը դիվանագիտական խնդիրներով ոչ մեկի հետ չի համեմատվի, ինքը ինձ համար անփոխարինելի մարդ է` որպես նախագահ, չորրորդը էլի ինքը կլինի, հետո հինգերորդը կգա, կասեմ, թե լավը որն է, վատը որն է»: