|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ.
«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ:
Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:
Շնորհավորում եմ բոլոր կանանց:
Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր:
Աստված ձեզ պահապան»: