|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԿԳ նախարարությունն անցած շաբաթվա ընթացքում հանրապետության 3 բուհերի ուսանողներից ստացել է բողոք-դիմումներ` դիպլոմ տալու դիմաց գումար պահանջելու վերաբերյալ:
ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը Աղվերանում ԿԳՆ-ի կողմից անցկացված եռօրյա սեմինարի ժամանակ նշեց, որ ԿԳՆ-ն առաջիկայում հանդիպում է կազմակերպելու բուհերի ներկայացուցիչների հետ` վերոնշյալ հարցի հետ կապված քննարկում անցկացնելու նպատակով:
«Տրամաբանական չէ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ բուհերում դիպլոմի համար գումարի չափն անգամ հաստատուն չէ` չնայած հանգամանքին, որ այն պետք է ընդհանրապես անվճար տրվի ուսանողին: Պատրաստվում ենք հարցը տեղափոխել իրավական դաշտ»,- ասաց Ռ. Սուքիասյանը: