Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանըը շատ բարձր է գնահատում Կարեն Կարապետյանի աշխատանքը: «Նրա հետ ե'ւ ես, ե'ւ մենք, ե'ւ մեր հասարակությունը լուրջ հույսեր էինք կապում»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականին, ասաց նա:
«Ամենից շատ այս պատմության մեջ ինձ բարկացնում է, որ, այսպես կոչված, թե' պրոլեւոնական եւ թե' պրոիշխանական լրատվամիջոցներն ամենակեղտոտ ձեւով` ձայները միացրած, փորձում են ներկայացնել այնպես, իբր Կարեն Կարապետյանին բարձր աշխատավարձ են առաջարկել ուրիշ երկրում, դրա համար էլ նա թողնում է քաղաքապետի պաշտոնը եւ հեռանում: Այսինքն` փորձ է արվում այս պահին անգամ կեղտոտել մարդուն, սեւ բիծ թողնել նրա վրա: Ինչո՞ւ, որովհետեւ ոչ ոք չի ուզում ընդունել, որ այս իշխանության հետ նորմալ, պրոֆեսիոնալ մարդը չի կարող աշխատել եւ զզվում ու գնում է, ինչը շատ ցավալի է»,- ասաց ՀՅԴ գործիչը:
Նրա խոսքով` Կարեն Կարապետյանը, լինելով պարկեշտ մարդ, պարզապես չկարողացավ աշխատել, «որովհետեւ նրան ասում էին` կարգավորիր քաղաքը, բայց սրան ձեռք չտաս, նրան ձեռք չտաս, էս երրորդին էլ ձեռք չտաս, էն չորրորդն էլ մերն է»:
«Այդ պայմաններում ոչ մի քաղաքապետ չէր կարող դիմանալ, քանի որ ինքն այդ տեսակից չէր»,- հավելեց Վ. Հովհաննեսյանը: