Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջին օրերին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի առողջապահական կենտրոնի հիվանդասենյակները լեցուն են թոքաբորբով սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդ մարդկանցով. այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է Արծվաբերդի բնակիչ տիկին Արմենուհուց:
«Հիվանդանոցի լույսերը վառվում էն, հենա պատուհանից նայում եմ ու մտածում՝ էս հիվանդանոցի լույսերը անցած տարիներին երբեք այսպես չէին վառվել: Էն ժամանակ մի երեխա ջերմություն էր ունենում, կոմպրես էինք անում, ջերմությունն իջեցնող էինք տալիս, թեյ, բայց հիմա փոխվեց ամեն ինչ: Պիտի անպայման տանենք բժշկի: Հիվանդանոցի սենյակները լիքն են, մարդիկ վախեցած են»,- «Ժողովրդին» ներկայացրել է Արմենուհին:
Նրա խոսքով, գրում է թերթը, պատճառը նույն համայնքի բնակիչ 8-ամյա Անուշիկի մահն է, որից հետո մարդիկ սկսել են զգուշանալ: Նախնական տվյալներով՝ աղջկա մահվան պատճառը գրիպի H1N1 տեսակն է: