Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վահան Հովհաննեսյան. ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին, Երևանում: Ազգային-պետական ականավոր գործիչ, Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ:
1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննեսյանը գիտաշխատող է եղել ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
1990-1992 թթ. Վահան Հովհաննեսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։1992-1995թթ. եղել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի անդամ, այնուհետև ընտրվել է ՀՅԴ-ի բյուրոյի անդամ։
1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։
1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական` Տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։
1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003-ին և 2007-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008-ին։
Հովհաննեսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008-ի Հայաստանի նախագահական ընտրություների ժամանակ։ 2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2014թ. հոկտեմբերի 11-ին Վահան Հովհաննեսյանը աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` «Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսե»-ում ներկայացրեց իր «Մանդիլիոն» վեպի անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակները:
Վահան Հովհաննեսյանը մահացել է 2014թ. դեկտեմբերի 28-ին` տեւական հիվանդությունից հետո:
P.S. Yerkir.am-ի խմբագրակազմը ցավակցում է Վահան Հովհաննեսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին ու բարեկամներին եւ պարզապես նրան ճանաչողներին...