Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական կամպանիայի ժամանակ` ամիսներ առաջ, իշխանության թեկնածուն աշխատում էր ամեն տեղ մենակ երեւալ. Որովհետեւ իր ընկերները ցույց տալու բան չեն: Այսինքն` այդ մարդկանցով գնալ ընտրության, հաղթել կարելի է միայն խարդախության ճանապարհով. այսօր, քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:
Նա նշեց, որ այսօր էլ բոլորը տեսնում են իշխող կուսակցության քարոզարշավը, երբ ՀՀԿ ցուցկաի առաջին համարը դարձյալ աշխատում է ցույց չտալ այն կերպարներին, որոնք կազմում են իր թիմը: Իսկ այդ առումով, շեշտեց Վահան հովհաննեյանը, ՀՅԴ-ն այնքան հանգիստ է, քանի որ եթե որեւէ մեկը կարդա իրենց ցուցակի ազգանունները, կտեսնի, որ բոլորն էլ նույն տեսակի մարդիկ են` կարգին, պարկեշտ, ոչ իրենց անունը, ոչ իրենց կուսակցության անունը, ոչ էլ Երեւանը երբեք չխայտառակած մարդիկ:
Վահան Հովհաննսիյանը, դիմելով երեւանցիներին, ասաց, որ միայն դաշնակցական քաղաքապետը կարող է Երեւանը դարձնել կարգին կառավարվող, մաքուր քաղաք, որը կմաքրի իր շուրջը գտնվող մարզերն ու ամբողջ երկիրը, եւ մենք կունենանք ազատ Հայաստան:
«Ազատ Հայաստանը սկսվում է ձեր ազատ քվեարկությունից: Ոչ ոք չի կարող ձեզ կաշկանդել. քանի անգամ գնացել եք ընտրության ու համոզվել եք, որ ոչ ոք իրականում, ոչ ինչ-որ վերահսկողություն կարող է ձեզ վրա իրակաանացնել, ոչ էլ ճնշում գործադրել: Ամեն ինչը սպառնալիք է` հին հեքիաթի պես, երբ աղվեսն, անընդհատ վախեցնելով, պահանջում է ճտերին ներքեւ գցել: Լավ` քանի՞ ճուտ ունեք դուք` Հայաստանի սահմաններից դուրս գցելու, քանի՞ ճուտ ունեք, որ դեռ արտագաղթեն: վերջացնել է պետք` ինչքա՞ն կարելի է այսպես:
Սիրելի երեւանցիներ, մենք խաղում ենք մեր երկրի ճակատագրի հետ ու կատակ ենք անում այդ ճակատագրի հետ ինչ-որ 10-15 հազար դրամով. ինչ-որ մի ժեկի պետի մակարդակի մարդու ժպիտով մեզ վրա նայելը դարձնում ենք մեզ համար ճակատագրական: Կա՛մ մենք գնում ու քվեարկում ենք ՀՅԴ-ի օգտին, կա՛մ գնում ու ապահովում ենք ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնություն քաղաքապետարանում, կամ հետո պետք չի լաց լինել` նայելով ճամպրուկներին»,- նշեց Վահան Հովհաննեսյանը:
Նա շեշտեց, որ ՀՅԴ-ն ամենաճշգրիտ կերպով է ընտրել թիրախը, որովհետեւ Երեւանից սկսել հեղափոխությունը, բարեփոխումները, ամենաանվնաս, ամենահանգիստ եւ զուսպ ձեւն է, որը երբեք չի կարող պրոբլեմներ առաջացնել, որով հենց ՀՅԴ-ականներին հաճախ կաշկանդել են:
«Դաշնակցականներին միշտ կաշկանդել են այս կամ այն արտաքին սպառնալիքներով, իսկ Երեւանում այդպիսի սպառնալիք չկան, եւ ոչ ոք չի կարող մեզ կաշկանդել այս կամ այն սպառնալիքը մեջտեղ բերելով: Ամենամեծ սպառնալիքը Հանրապետական կուսակցության իշխանությունը Երեւանում շարունակելն է` դրանից մեծ սպառնալիք այս պահին չկա: Եվ միայն դուք կարող եք դա կանգնեցնել` այն թիմով, որը չի ամաչում ձեր առջեւ ներկայանալ` ամբողջ կազմով»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:
Վահան Հովհաննեսյանը ասաց, որ ՀՅԴ-ն կբերի մարդկյանց, ովքեր պատասխան կտան, ոչ թե շեֆի ու «թագավոր աղբոր» առջեւ, այլ իրենց պաշտոնի ու ժողովրդի: