|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հանգիստ թողեք ոստիկաններին, նրանք ձեզ համար ո'չ քավության նոխազ են, ո'չ էլ լիցքաթափման գործիք, որ ձեր նյարդերը բերեք, թափեք ոստիկանների վրա»,- կառավարության շենքի առջեւ հավաքված մի քանի տասնյակ ցուցարարներին ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Նա խորհուրդ տվեց ոստիկանների հետ քիչ շփվել ու չներքաշել «էս ամեն տեսակի քաշքշուկների ու արկածախնդրության մեջ», ապա, անդրադառնալով ցուցարարներին խառնված «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահանջին` իրեն տրամադրել մարտի 3-ի կադրերը, նշեց. «Ինչի՞ եք ուզում մեզ հետ ամբողջ օրը հարաբերվել`պահանջեք, տեսնեք, տանեք, ի՞նչ եք ուզում»:
Պատգամավորի դիտարկմանը, թե դա իրենց իրավունքն է, ոստիկանապետը պատասխանեց. «Ձեր իրավունքը մենք այդ օրը տեսանք` դա ձեր պահվածքն էր»: