|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Գույքահարկի մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններին, որոնցով եկեղեցին ազատվում է գույքահարկ վճարելուց: «Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, օրենքը պետք է այդ հնարավորությունը ստեղծի։ Համայնքները ֆինանսական վնասներ չեն կրելու, որովհետև հաշվարկները, որ կատարել է տարածքային կառավարման նախարարությունը, ցույց են տալիս, որ այսօր այդ կալվածքների վարձակալությունը չնչին գումարներ է կազմում, և ֆինանսական վնաս չի լինի»,- պարզաբանեց վարչապետը:
Սակայն եկեղեցապատկան տարածքներում մարզադաշտերի, ճաշարանների, սրճարանների, կինոթատրոնների, հանգստյան տների եւ այլ` եկեղեցուն ոչ անհրաժեշտ տարածքների ներառումն այդ ցանկում վարչապետը բացառեց:
Տիգրան Սարգսյանը տեղյալ չէ ներկայացված նախնական ցանկից, ուստի հրաժարվեց գնահատականներ տալ: