|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 23-ին Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավը լուսաբանելիս ավագանու ՀՀԿ-ական անդամի կողմից ծեծի է ենթարկվել մեր գործընկեր Հակոբ Կարապետյանը: Ուշագրավ է, որ մինչ այժմ ՀՀԿ Կենտրոնական շտաբից որեւէ արձագանք չկա կատարվածի վերաբերյալ:
Այսօր կառավարության նիստի ավարտից հետո Yerkir.am-ը արդարադատության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Հրայր Թովմասյանից փորձել է պարզել, թե տեղյա՞կ է դեպքից, եւ ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել: Ուշագրավ է, բայց ՀՀԿ շտաբի պետի տեղակալը դեպքի մասին իմացել է միայն երեկ, այն էլ` մամուլից, ավելին` որեւէ մանրամասն էլ չի ճշտել: Թովմասյանի պատասխան` տեսանյութում: