|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեսակետը պարզել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ներկայացված` 77 էջից բաղկացած զեկույցի վերաբերյալ: Սակայն նախարարը, իր սովորության համաձայն, հայտարարել է, որ շտապում է, չի տիրապետում ինֆորմացիային ու արագ քայլերով հեռացել: Նշենք, որ ՄԻՊ-ը ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է անվստահելի, իսկ դատական համակարգը՝ կոռումպացված:
-Պարո՛ն նախարար, օմբուդսմենը զեկույց է ներկայացրել դատական համակարգի վերաբերյալ...
-Ծանոթ չեմ այդ զեկույցին:
-Կ. Անդրեասյանը ՀՀ Վճռաբեկ դատարանը համարել է անվստահելի կառույց...
-Ասում եմ՝ ծանոթ չեմ, հետո կծանոթանամ, կպատասխանեմ:
-Պարո՛ն Թովմասյան, խնդրում եմ՝ կանգնե՛ք...
-Շտապում եմ (վազելով դուրս է գալիս-խմբ.):