Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունը 2023 թվականի փետրվարի 16-ի N 216 - Ն որոշմամբ` ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» N 1391-Ն որոշումը։
Այսպիսով` ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216 - Ն որոշմամբ (հավելված N 1) հաստատվել է ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը և տարածվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող բոլոր այն ուսումնական հաստատությունների վրա, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կառավարման նոր համակարգի:
Իսկ դրանից մոտ մեկ ամիս առաջ հրապարակվել է` ՀՀ ԿԳՄՍ նախարարի 7 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն հրամանը։ Ըստ այդմ` հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները։ Սույն հրամանը ուժի մեջ է մտնելու 2023 թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվելու է` ՀՀ բոլոր հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատութունների վրա։ Այսինքն` ՀՀ ԿԳՄՍ նախարարի 7 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն հրամանով հստակ հստակեցված են հանրակրթական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները և դրույքաչափերը, ինչպես նաև վարձատրության գործակիցները և նորմատիվները։
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216 - Ն որոշումը (որոշումն ուժի մեջ է մտել) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 7 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն հրամանը (ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից) չգիտես ինչո՞ւ իրար հակասում են, բայց պետք է իրար փոխլրացնող լինեին։
Բանն այն է, որ Կառավարության որոշման համաձայն` հանրակրթական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում, այլ հաստիքացուցակ է նախատեսվում իսկ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով այլ։ Իրավական տեսակետից ստացվում է խզում Կառավարության որոշման և նախարարի հրամանի միջև։
Օրինակ` ՀՀ ԿԳՄՍ նախարարի 7 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում նախատեսվում են հետևյալ հաստիքները.
1. Տնօրեն
2. Վարչատնտեսական համակարգող (վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում)
3. Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)
4. Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով (1 հաստիքային միավոր` մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը)
5. Գլխավոր հաշվապահ
6. Տնտեսվար (գիշերակացով աշակերտների առկայության դեպքում)
7. Հաշվապահ
8. Գնումների համակարգող
9. Ուսուցչի օգնական
10. Լաբորանտ /յուրաքանչյուր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում
11. Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ
12. Գրադարանավար
13. Հոգեբան
14. Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և այլն՝ ըստ ուղղվածության)
15. Տեսուչ` կադրերի գծով և/կամ Գործավար
16. Օպերատոր
17. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)
18. Հնոցապան (կաթսայատան առկայության դեպքում)
19. Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման (ջեռուցման անհատական համակարգի դեպքում)
20. Պահակ
21. Այգեպան (բացառությամբ ձմեռային ժամանակաշրջանի)
22. Հավաքարար
Իսկ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216 - Ն որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում նախատեսվում են հետևյալ հաստիքները.
1. Տնօրեն՝ հանրակրթական ուսումնական հաստատության
2. Տնօրենի տեղակալ՝ հանրակրթական ուսումնական հաստատության
3. Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների
4. Ուսուցիչ՝ հանրակրթական ուսումնական հաստատության
5. Հոգեբան՝ հանրակրթական ուսումնական հաստատության
6. Հատուկ մանկավարժ՝ հանրակրթական ուսումնական հաստատության
7. Սոցիալական մանկավարժ՝ հանրակրթական ուսումնական հաստատության
8. Նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագորոծունեության ուսուցիչ (զինղեկ)՝ հանրակրթական ուսումնական հաստատության
9. Գրադարանավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության
10. Լաբորանտ՝ հանրակրթական ուսումնական հաստատության
11. Ուսուցչի օգնական՝ հանրակրթական ուսումնական հաստատության
12. Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության
13. Խմբակավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության:
14. Համակարգող՝ հանրակրթական ուսումնական հաստատության
15. Հաշվապահ՝ հանրակրթական ուսումնական հաստատության
16 . Տնտեսվար՝ հանրակրթական ուսումնական հաստատության
17. Մաքրուհի՝ հանրակրթական ուսումնական հաստատության
18. Խոհարար՝ հանրակրթական ուսումնական հաստատության
19. Պահակ՝ հանրակրթական ուսումնական հաստատության
20. Այգեպան՝ հանրակրթական ուսումնական հաստատության
21. Վարորդ՝ հանրակրթական ուսումնական հաստատության
22. Ուղեկցող՝ հանրակրթական ուսումնական հաստատության:
Բերեմ նաև համեմատական օրինակ` նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում նախատեսված է տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաստիքները իսկ Կառավարության որոշմամբ այս երկու հաստիքները միավորվում են դառնալով մեկ հաստիքային միավոր, որը կկոչվի համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների։
ԱՄՓՈՓՈՒՄ
ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216 - Ն որոշումը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 7 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն հրամանը իրար լրիվ հակասում են։ Ասեմ ավելին, թե՛ նախարարի հրամանը և թե՛ Կառավարության համապատասխան որոշումը արդեն իսկ ուղարկվել է ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին որպես ի գիտություն։
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը իրարից լրիվ անտեղյակ կառույցներ են, թեև Կառավարության որոշումները ընդունվում են կոլեգիալ ձևաչափով։