Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ միացվելու է Երեւանի մշակույթի պետական քոլեջին: Օգոստոս ամսին Երեւանի էստրադային եւ ջազային քոլեջի դասախոսական կազմը տեղեկացել է, որ իրենք միանալու են Երեւանի մշակույթի պետական քոլեջին:
Նրանք անմիջապես դիմել են նախարար Հասմիկ Պողոսյանին, ով նրանց հավաստիացրել է, որ նման որոշում դեռես չկա: Սակայն ամիսներ անց նրանք կառավարության կայքից տեղկացել են, որ որորշումն արդեն իսկ ընդունված էր:
Նրանց հիմնական բողոքն այն է, որ իրականում այդ երկու քոլեջները պրոֆիլային տարբեր ուղղվածություն ունեն եւ հենց այդ առումով անհամատեղելի են: Առաջինն, ինչ մտքիդ միանգամից գալիս է, այն է, որ հաստիքներ կրճատելու խնդիր կա: Բայց պարզվում է երկրորդ, ոչ պակաս կարեւոր պատճառն էլ կա:
Ըստ Երեւանի էստրադային եւ ջազային քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի, իրենք ժամանակին Երիտասարդական պալատից տեղափոխվել են Մշակույթի քոլեջի շենք, եւ գուցե այդ քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանն էլ մտածել է, որ ինքը կարող է նաեւ իրենց քոլեջի տնօրենը դառնալ:
Նադեժդա Սարգսայանն էլ իր հերթին հավաստիացնում է, որ ինքը նման հրաման դեռեւս չի ստացել, եւ որ այդ մասին միայն լսել է: Սակայն ինչպես երեւում է` քոլեջների միացումն ավելի քան Նադեժդա Սարգսյանի սրտով է, քանի որ մինչ օրս նա ոչ մի դժգոհություն չի հայտնել:
Եվ մինչ Նադեժդա Սարգսյանը շարունակում է մնալ «անտեղյակության» մեջ, Երեւանի էստրադային եւ ջազային քոլեջի աշխատակազմը, նախարարության որոշումը կյանքի կոչվելու դեպքում, պատրաստվում է դիմել ամենածայրահեղ քայլերի` դասադուլ, գործադուլ, ընդհուպ` մինչեւ Եվրադատարան: