|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայերի հետ հարաբերությունները կարգավորելու մասին է խոսում նաեւ Չուկուրովայի Երիտասարդ գործարարների ասոցիացիայի նախագահ Հական Չելիքը: Պարզ խոսքեր են:
«Երկիր»-ի հարցին, թե ի հակադրություն իր խոսքերի` Թուրքիայի վարչապետն արդեն երկրորդ անգամ հայտարարում է իր երկրում ապրող հայերին վտարելու մասին, իսկ ի՞նչ կարծիք ունի դրա մասին Չելիքը, նա անմիջապես պատասխանում է, թե ինքը կառավարության անունից չի խոսում, հետո էլ. «Ես երբեք չեմ լսել դրա մասին»:
- Լավ հիմա գիտեք այդ հայտարարության մասին, ի՞նչ կարծիք ունեք:
Հ.Չ. -Այո, բայց ես չեմ լսել, ի՞նչ կարող եմ ասել:
- Ես Ձեզ ասացի այդ մասին, Դուք ի՞նչ կարծիք ունեք առհասարակ նման հայտարարությունների վերաբերյալ:
Հ.Չ. - Իսկապես չեմ հասկանում, թե ինչ եք ուզում լսել ինձնից: Դուք ինձ դա որպես գործարարի՞ եք հարցնում:
- Պատասխանեք` որպես Թուրքիայի քաղաքացի:
Հ.Չ.- Բայց ես գործարար եմ եւ մենք հիմա Երիտասարդ գործարարների ասոցիացիայում ենք գտնվում:
- Լավ, պատասխանեք` որպես գործարար:
Հ.Չ.- Դուք լավ լրագրող եք:
- Դուք խուսափում եք պատասխանել հարցիս:
Հ.Չ.- Պարզապես չեմ լսել այդ մասին: Միգուցե Դուք ինձ սխալ եք հասկացել եւ այլ բան եք ասում:
Հ.Գ. Եթե իսկապես անտեղյակ են, ապա հարաբերություններ զարգացնելուց առաջ թող տեղեկանան իրենց երկիրը ղեկավարողների դիրքորոշումներին: Այլ հարց է, եթե ձեւացնում են, թե անտեղյակ են...
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ադանա