կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-25 16:45
Մշակույթ

Դրախտի աստիճանները կինոյում

Դրախտի աստիճանները կինոյում

Հոկտեմբերի 24-ին Բուխարեստի կենտրոնական գրախանութներից մեկում ներկայացվեց կինոքննադատ եւ բանաստեղծուհի Ելենա Դուլգերուի «Դրախտի աստիճանները կինոյում. Կուստուրիցա, Տարկովսկի եւ Փարաջանով» գիրքը (Elena Dulgheru, Scara Raiului in cinema. Kusturica, Tarkovski, Paradjanov), նաեւ նրա բանաստեղծությունների վերջին ժողովածուն:

 

Միջոցառմանը ներկա էին կինո եւ գրաքննադատներ, կինոգործիչներ, արվեստագետներ, մշակութային մամուլի լրագրողներ, ինչպես նաեւ Բուխարեստի հայ եւ ռուս համայնքների ներկայացուցիչներ:

 

Հեղինակին ուղղված շնորհավորական խոսքերով եւ 20-րդ դարավերջի համաշխարհային կինոյի ու մտքի վրա խոր հետք թողած այդ խոշոր անհատների գնահատումով երեկոն բացեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Նրանից հետո ելույթ ունեցավ  Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Պալիանին:

 

Միջոցառմանը իրենց խոսքն ասացին նաեւ հայտնի կինոքննադատ, դոկտոր պրեֆեսոր Մանուելա Չեռնատը եւ բանաստեղծուհի Լիլիանա Ուրսուն: Նրանք հեղինակել էին Դուլգերուի զույգ գործերի նախաբանները. հաղորդում են ԱԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: