|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր տեղի ունեցավ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացե'ք» ստեղծագործության աուդիո-գրքի շնորհանդեսը: Հեղինակը կարծում է, որ այսօր ժամանակը մարդուն չի բավականացնում, որպեսզի գիրք կարդա, եւ իրենք մարդկանց հնարավորություն են ընձեռում սրա միջոցով ժամանակ տնտեսել և տեղյակ լինել, թե ինչ նոր ստեղծագործություններ կան:
«Սա ժամանակակից տարբերակ է, որի միջոցով հնարավորություն է լինում ընթերցողին գրականության կողքին պահել: Նմանատիպ նորություններ, հատկապես` գրականության բնագավառում, հարկավոր են, քանի որ երիտասարդները գիրք չեն կարդում»,- ասաց ընթերցող Ռուբեն Դավթյանը` հավելելով, որ ցանկալի է նման ձեւով հասարակությանը մատուցել գրականության այն ստեղծագործությունները, որոնք պարտադիր պետք է ընթերցի յուրաքանչյուր հայ: