կարևոր
2992 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-27 12:04
Քաղաքական

«Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին․ Արտակ Զաքարյան

«Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերն Ադրբեջանի ենթակայության տակ` ազգությամբ հայերին տրված և ապագայում տրվելիք անվտանգության և իրավունքների «երաշխավորությունն են»: Երբ ՀՀ վարչապետ հանդիսացող ազգուրաց վասալն իր արևմուտքի տերերի հետ քննարկում է Ադրբեջանի կազմում արցախահայերի «իրավունքների» ու «անվտանգության» հարցերը, ապա կրկին առաջ է գալիս միակ գլխավոր հարցը. մի՞թե Հայ ժողովուրդն է աշխարհի այն միակ ու անկրկնելի ժողովուրդը, որն այդպես էլ ոչինչ չսովորեց իր արյունոտ պատմությունից ու չսպիացող վերքերից:

Արտաքին ու ներքին թուրքերի (նիկոլիզմ) շարունակվող համագործակցությունը բերելու է նոր պատերազմներ, նոր սումգայիթներ, նոր կիրովաբադներ ու մարաղաներ:

Չմոռանաք, որ «Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին, գաղտնի բանակցություններ վարող նիկոլին ու անվտանգության երաշխիք խոստացող եվրոպացուն: Նրանք բոլորն էլ հանգեցրել ու հանգեցնելուեն կոտորածների ու ողբերգական կորուստների:

Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս ցեղասպանական ակտն ակնհայտ դարձրեց Ադրբեջանի որդեգրած հայասպան քաղաքականությունը, որը Նիկոլի շնորհիվ ակտիվացվել ու շարունակվում է առ այսօր»: