Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆաշիստական Գերմանիայի ղեկավարությունը ենթադրում էր, որ շներն էլ մարդկանց հավասար մտավոր կարողություններ ունեն, եւ լրջորեն փորձում էր ստեղծել խոսող շների բանակ, որոնք պետք է օգնեին Հիտլերին հաղթանակ տանել պատերազմում: Այդ մասին իր Amazing Dogs աշխատության մեջ գրում է Քարդիֆի համալսարանից Յան Բոնդերսոնը:
Հիտլերի ամենահավանած նախագծերից մեկի` «Կենդանիների լեզուների դպրոցի» ղեկավար Մարգարետ Շմիդտը 30-ականներից սկսած խոսել, կարդալ ու գրել էր սովորեցնում իր չորքոտանի սաներին: Նրա ամենամեծ հաջողությունն այն էր, որ որոշ շներ կարողանում էին ճանաչել գերմանական այբուբենի տառերը` թաթով ցույց տալով դրանք:
Մի հովվապահ շուն նույնիսկ սովորել էր, մարդկանց նմանակելով, «Ո՞վ է Ադոլֆ Հիտլերը» հարցին իբր պատասխանում էր` «Իմ ֆյուրերը»:
Դպրոցի ամեն հայտնի շնիկը էրդելտերիեր Ռալֆն էր: Նա իբր կարողանում էր փիլիսոփայական բանավեճեր վարել, խոսել տարբեր լեզուներով, բանաստեղծություններ էր գրում:
Ռեյխի ղեկավարությունը հույս է ունեցել, որ խոսող եւ գրող շներին հնարավոր կլինի օգտագործել համակենտրոնացման ճամբարներում, իսկ ազատված զինվորներին` ուղարկել ռազմաճակատ: