կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 17:40
Առանց Կատեգորիա

Խոսող եւ երգող աղբարկղեր

Խոսող եւ երգող աղբարկղեր

Հոկտեմբերից բրիտանական երկու քաղաքում կտեղադրվեն «խոսող» եւ «երգող» աղբարկղեր` 25-ը` Լոնդոնում, 5-ը` Լիվերպուլում:

 

Աղբարկղերում ձայնային հատուկ ծրագրեր են տեղադրված: Օրինակ` եթե դրանց մեջ աղբ եք գցում, շնորհակալական խոսքեր կարող եք լսել, սակայն հնարավոր է նաեւ ավելի զգացմունքային ու բուռն արձագանք. արկղը կարող է հանկարծ ծափահարել ու երգել ABBA խմբի հայտնի «Money, Money, Money» երգի երաժշտության տակ. «Աղբ, աղբ, աղբ, տուր ինձ աղբ, ես աղբարկղ եմ»:

 

Ի դեպ, Beatles հանրահռչակ քառյակի հայրենիքում ` Լիվերպուլում, տեղադրվելու են նրանց երաժշտությամբ աղբարկղեր, իսկ բրիտանական մայրաքաղաքում, որը հայտնի է բուռն թատերական կյանքով` «կովենտգարդենյան» արկղեր` օպերային արիաներով:

 

Սակայն գործը չի սահմանափակվում երգեցողությամբ. աղբարկղերը խոսելու են հայտնի կինո-, սպորտային եւ հեռուստաաստղերի ձայներով: