|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները մշակել են հարթ ճկուն մի նյութ, որը կարող է հնչյուններ արտաբերել մեխանիկական տատանումների արդյունքում: Դրա միջոցով գիտնականները կարող են ստեղծել «խոսող թուղթ» կամ «երգող դրոշակներ» : Այս մասին գրում է Nature Communication ամսագիրը:
«Պատկերացրեք թերթ, որի էջերը միաժամանակ հանդիսանում են թե խոսափող, թե ձայնի թողարկիչ: Ըստ էության, կարելի է ստեղծել մի թերթ, որը արձագանքում է խոսքին և ինքն է խոսում ընթերցողի հետ»,- այս մասին պատմել է հետազոտության հեղինակ Նելսոն Սեպուլվեդան: