Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին շրջանում ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի լարված կամ թվացյալ լարված հարաբերությունները Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հակասություն տերմինով չի բնորոշում: Քաղաքական ուժերի միջեւ, ըստ փորձագետի, կարող է լինել պայքար եւ մրցակցություն, բայց ոչ երբեք` հակասություն: Իսկ պայքար, Բադալյանի համոզմամբ, կա բոլոր ուժերի միջեւ:
ՀՀԿ-ԲՀԿ պայքարի կամ մրցակցության մասին շրջանառված եւ շրջանառվող լուրերը, ըստ փորձագետի, խայծ չեն, այլ զուտ սեւ PR: Իսկ թե ի՞նչ նպատակ են հետապնդում, Բադալյանը չգիտի, «գիտեն դրանք տարածողները, ովքեր ճիշտ ժամանակին հասկացան, որ տեղեկությունը պահանջարկ ունեցողներից է»: Այն տարածելու համար էլ պարարտ հող կար: Տեղեկությունը նաեւ լավ էր կառուցված` զուտ 2 անձերի` Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջը:
Շրջանառվող «վերջնագիր» բառն էլ հակամարտություն է ենթադրում: Իսկ տարածողները կարող են լինել մի քանիսը, ինչպես ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, այնպես էլ` ընդդիմությունը: Բադալյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նման լուրեր կարող են տարածել իշխանական ճամբարների այն գործիչները, ովքեր ո'չ ՀՀԿ-ից են, ո'չ էլ ԲՀԿ-ից:
Կարո՞ղ է ՕԵԿ-ն է...