|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԲՀԿ-ն դուրս գա, թե մնա կոալիցիայում իր ռեսուրսը չի կորցնի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա համոզմամբ` ԲՀԿ-ն իր ռեսուրսը կարող է կորցնել միայն այն դեպքում, «եթե կոտրի իր կերպարը, թույլ տա սխալներ ու թուլանա»:
Լրագրողների այն դիտարկմանը, որ կոալիցիայից դուրս գալուց Գագիկ Ծառուկյանը, մեղմ ասած, կընկնի Արթուր Բաղդասարյանի օրը, փորձագետը բացառեց: Բադալյանը հիշեցրեց, որ մինչեւ 2008 թվականը ՕԵԿ-ն ուներ պայքարողի կերպար, բայց մարտի 1-ից հետո դավաճանեց իր այդ կերպարին, ինչի խնդիր ԲՀԿ-ն այսօր չունի:
Ծառուկյանին այսօր, ըստ Բադալյանի, «հասարակությունն ընկալում է որպես մեծ օլիգարխի, դեմք, որն ունի մեծ կապեր, ինչն էլ կարող է օգնել ռեսուրսի ապահովման հարցում»: