կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-15 01:38
Սպորտ

Հավաքականը չի կորցնի իր խաղամակարդակը. Հայրապետյան

Հավաքականը չի կորցնի իր խաղամակարդակը. Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Լրացուցիչ ժամանակ» ֆուտբոլային հաղորդման ժամանակ խոսել է հայ երկրպագուներին հուզող խնդիրների մասին:

 

Հայրապետյանը հերքել է, այն տեղեկությունները, թե Ռոման Բերեզովսկին պատրաստվում է հեռանալ հավաքականից, հայտնելով, որ Բերեզովսկին կմնա մեր գլխավոր թիմի դարպասապահը: Առաջիկայում հավաքականից չի հեռանա նաև Սարգիս Հովսեփյանը: 

 

Նաև խոսել է ՀՖՖ-ի` ՈւԵՖԱ-ին ուղարկած բողոքի մասին` ասելով, որ իրենք պահանջել են անվավեր համարել Բերեզովսկու ստացած կարմիր քարտը, սակայն, ըստ ֆեդերացիայի ղեկավարի, դա քիչ հավանական է:

 

Ռուբեն Հայրապետյանը Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի գրանցած հաջողությունները կապել է հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ`  ասելով, որ ֆեդերացիան կերկարաձգի նրա պայմանագրի ժամկետը:

 

Հայաստանի հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլին կսկսի պատրաստվել փետրվար ամսից: Նախընտրականի խաղացանկի մեր տարբերակի վրա արդեն աշխատանքներ են տարվում և այն կհրապարակվի մոտ ժամանակներս:

 

Ֆուտբոլասերները դարձյալ հարցրել են Խոակին Բողոսյանից, ով այժմ հանդես է գալիս ուրուգվայական «Նասիոնալ» ակումբում: Հայրապետյանը պատասխանել է. «Երբ Խոակինը կխնդրի խաղալ մեր հավաքականում, ապա դարպասները միշտ բաց կլինեն նրա առաջ»:

 

Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ մեր հանրապետությունում եռապատկվել է ֆուտբոլով զբաղվող երեխաների քանակը:

 

Իսկ վերջում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ առաջիկա տարիներին մեր հավաքականաը չի կորցնի իր խաղամակարդակը և կշարունակի փառքով հանդես գալ: