կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 12:31
Հասարակություն

Երբ Թուրքիան կորցնի իր անկախությունը, այդ ժամանակ էլ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների հանդեպ

Մի քանի օր առաջ հարևան պետության ղեկավարը՝ Թուրքիայի նախագահը, Ռիզե քաղաքի (պատմական Տայքը) համալսարանում ելույթ ունենալով՝ ուղղակի տեքստով հայտարարեց, որ թուրքական պետությունն իրենն է համարում այն տարածքները, որոնք անմիջականորեն տեղակայված են Թուրքիայի այսօրվա ոչ լեգիտիմ սահմանների մերձակայքում։

«Մեր երկրի 79 000 000 բնակիչներից բացի գոյություն ունեն ևս միլիոնավոր եղբայրներ, որոնք ապրում են այլ աշխարհագրական շրջաններում, որոնց հետ մենք պատմական կապեր ունենք։ Մեր հետաքրքրությունների բնագավառում են մտնում Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և այլ եղբայրական շրջաններ։ Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը և կկորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վարնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները», -հոկտեմբերի 15-ին հայտարարել է թուրքական պետության նախագահը։

Տվյալ հայտարարությունը առաջացրել է ինչպես Հունաստանի, այնպես էլ Հունաստանի վրացական համայնքի դժգոհությունը։ Մինչդեռ, տվյալ դժգոհությունը Վրաստանում չեն կիսում։ Ավելին, թուրք նախագահի կողմից արված հայտարարության տարածումից անմիջապես հետո վրացական մամուլում սկսվեց Թուրքիայի շահերի փաստաբանությունը, նրա արդարացման քարոզարշավը։

«Իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը հիշատակել է այսպես կոչված «թուրքական աշխարհ»-ի (Misak-ı Millî) մասին և նրա սահմանների մեջ մտնող տարածքները։ Այդ համատեքստում նա հիշատակել է նաև Բաթումին։ Իր ելույթի ընթացքում Էրդողանը ոչինչ չի ասել Բաթումիում ռեֆերենդում անցկացնելու մասին։ Թուրքական նախագահը հիշատակել է Վրաստանը և Բաթումին պատմական անցյալի համատեքստում։ Նա խոսում էր ինչպես ընկերական երկրների մասին», -գրում է վրացական «Լիբերալ» հրատարակչությունը։ Տվյալ հոդվածը վերահրատարակել է վրացական հրատարակչությունների մեծ մասը, և թուրքական պահանջների թեման «հայտարարվել է փակված»։

Հարկ է նաև նշել, որ չնայած նրան, որ Էրդողանն իր աղմկահարույց հայտարարությունը արել է դեռևս հոկտեմբերի 15-ին, մինչ օրս ոչ մի վրաց քաղաքական կամ պետական գործիչ չի մեկնաբանել տվյալ հայտարարությունը։ Լռում է նաև Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությունը։

Բնականաբար, Էրդողանի հայտարարության պատճառով Վրաստանը չպետք է Թուրքիային պատերազմ հայտարարի։ Մինչդեռ, արտահատել իր դժգոհությունը, այնուամենայնիվ, արժե։ Հակառակ դեպքում, թուրքական կողմը, ոչ անհիմն, կարող է համարել, որ ընկերական Գյուրջիստանը դեմ չէ թուրքական ծրագրի իրագործմանը։ Ավելին, կարող է նույնիսկ աջակցել նրան։

Իսկ եթե անկեղծ, տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանում թուրքական շահերի «փաստաբանները» մեծ ոգևորությամբ կպաշտպանեն Թուքիային նույնիսկ այն պահին, երբ Թբիլիսիի պետական հաստատությունների վրա ծածանվի կարմիր դրոշը լուսնով և աստղով…

http://armenian-community.ge/News/2146