Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ, ՄՄ-ին անդամակցելով, Հայաստանը ձեռք կբերի նոր շուկաներ, ներկրման խթանում, արտահանողներն էլ ընդամենը մեկ սերտիֆիկատով կարտահանեն իրենց ապրանքը ՄՄ տարածք: Yerkir.am-ի հարցին` շատ բան կկորցնե՞նք, եթե չանդամակցենք ՄՄ-ին, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Շատ բան չենք կորցնի, եթե չանդամակցենք, մինչև հիմա, որ չենք անդամակցել, ի՞նչ էր եղել: Մենք էսօր էլ Ռուսաստանի հետ ունենք ազատ առևտրի ռեժիմ»:
Ուրեմն ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդքան շտապում դեպի ՄՄ: Հարցին ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես ասում եմ, այստեղ առաջնայինը քաղաքական բաղադրիչն է` անվտանգության գործոնով պայմանավորված»:
Խոսելով ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի հետագա ճակատագրի ամբողջական պատկերի մասին` պատգամավորը խոստովանեց, որ բազմաթիվ այլ պատգամավորների պես ինքը չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվության, որ պատկերացնի ամբողջ հետագա պատկերը:
Հարցին` դա նորմա՞լ է, որ ԱԺ պատգամավորը մինչ հիմա չունի այդ տեղեկատվությունը, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Դրա համար էլ պահանջելու ենք, որ արտգործնախարարության հետ հանդիպում լինի` թեկուզ փակ ձևաչափով: Գիտե՞ք ինչ, նման բան եղել էր նաև ԵՄ-ի հետ ասոցացման բանակցությունների ժամանակ, երբ հայտարարվեց, որ կազմվել է 1500 էջանոց փաստաթուղթ, ինչը մենք չտեսանք: Իհարկե, նորմալն այն է, որ մենք տիրապետեինք այդ ամեն ինչին»: