|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ձերբակալվել է բոսնիական սերբերի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը, որին մեղադրում են 1992-95 թվականներին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Մլադիչը հետախուզման մեջ էր 1996 թվականից:
Նրա ձերբակալման մասին լուրը հաստատել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: «Սերբիայի Հանրապետության անունից հայտարարում եմ, որ այսօր վաղ առավոտյան հատուկ գործողությունների շնորհիվ ձերբակալվել է Ռատկո Մլադիչը: Այդպիսով` Սերբիան մաքրեց իր վրայի մեծ բիծը»,- հայտարարել է նա:
Տադիչը հավելել է, որ հանցագործին Հաագայի դատարանին հանձնելու գործընթացն արդեն սկսվել է: