կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 16:05
Սպորտ

4-րդ տեղը "Շախտյորի" համար չէ. Մխիթարյան

4-րդ տեղը "Շախտյորի" համար չէ. Մխիթարյան

Այսօր «Դոնբաս Արենայում» կայացավ «Զենիթի» և «Շախտյորի» ներկայացուցիչների մասնակցությամբ ավանդական խորհուրդը:

 

Շախտյորը խաղադաշտ դուրս կգա իր առաջին մարզահագուստով: 167 լրագրողներ կլուսաբանեն այս հանդիպումը:Բոլոր տոմսերը վաճառված են և տրիբունաներում 51743 ֆուտբոլասեր կլինի:

 

 

Իսկ մինչ հանդիպումը Հենրիխ Մխիթարյանը խոսել է sportsdaily.ru-ի լրագրողի հետ:

 

 -«Զենիթի» դեմ խաղից առաջ «Տավրիայի» հետ հանդիպումը լավ 

նախավարժա՞նք էր, թե՞ Սիմֆերոպոլում մրցավեճը շատ ուժեր խլեց։


- «Տավրիայի» հետ հանդիպումից անմիջապես հետո կենտրոնացանք «Զենիթի» հետ հանդիպման վրա։ Իսկ արդեն «Զենիթից» հետո կրկին կսկսենք մտածել Ուկրաինայի առաջնության մասին, որտեղ կհանդիպենք  «Մետալիստի» հետ։ Սիմֆերոպոլում հանդիպումը բավական բարդ էր։ Մենք առաջ էինք հաշվի մեջ, այնուհետև գոլ բաց թողեցինք և միայն վերջում կարողացանք երկու գոլ խփել։ Սակայն տղաները հաղթելու մեծ փորձ ունեն, բոլորը մինչև վերջ ջանք չէին խնայում։

 

 -Ձեր կարծիքով, Հայաստանին ինչի՞ հաշվին հաջողվեց փայլուն հանդես գալ 

Եվրո-ի ընտրական փուլում։

- Կարծում եմ, որ հավաքվել է շատ լավ երիտասարդություն, հիանալի մարզիչ ունենք, ով շատ ժամանակ է տրամադրում իր աշխատանքին։ Բոլորը մեծ ցանկություն, ջանասիրություն և հավատ ունեին սեփական խաղի հանդեպ։

 

 

-Այդ ցանկությունները և ջանասիրությունը, որոնց մասին  խոսում եք, 

կպահպանվի՞ մինչև աշխարհի առաջնության  ընտրական փուլի մեկնարկը։

-Այո', բայց մեզ հաջորդ տարի շատ բարդ հանդիպումներ են սպասվում. շատ բարդ խումբ է բաժին ընկել։ Մենք չպետք է մոռանանք այն խաղը, որը ցույց ենք տալիս հիմա։ Եվ համոզված եմ, որ ֆեդերացիան ամեն ինչ կանի, որպեսզի մենք հնարավորինս շատ ընկերական հանդիպումներ անցկացնենք ընտրական փուլից առաջ։

 

(Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում նախատեսված 4 հանդիպման մասին է խոսել)

 

Զենիթի» դեմ  խաղում Միրչա Լուչեսկուն ձեր ուշադրությունը որևէ բանի վրա կենտրոնացրե՞լ է։

 -Այո, բայց ես այդ մասին խոսելու իրավունք չունեմ և այդ մասին ձեզ ոչ ոք չի պատմի  մեր մարտավարական գաղտնիքները։

 

-Որպես կենտրոնական կիսապաշտպան Դուք դիմակայելու եք Շիրոկովին, Զիրյանովին, Դենիսովին՝ մեր առաջնության ուժեղագույն կիսապաշտպանությանը...

 -Այո, դա նաև Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանությունն է։ Չեմ կարող ասել՝ արդյոք Լուչեսկուն ինձ դուրս կբերի խաղադաշտ, մեկնարկային կազմը մարզիչը որոշում է վերջին պահին։

 

 

-ՉԼ-ի խմբում «Շախտյորը» վերջին հորիզոնականում է, այսօրվա խաղից առաջ դա հոգեբանակն  ճնշում չէ՞։

 

 -Այն, որ արդեն երկու խաղում մենք չենք կարողանում հասնել դրական արդյունքի, իհարկե, ոչ մեկին դուր չի գալիս։ Ո՛չ երկրպագուներին, ո՛չ ֆուտբոլիստներին։ Բայց մենք կարող ենք վեր բարձրանալ, քանի որ 4-րդ տեղը հաստատ «Շախտյորի» համար չէ։