Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-05-05 11:32
Քաղաքական

Եթե մարդը ոչ միայն գիտի Եռաբլուրի ու Շուշիի տեղը, այլ գոնե մեկ անգամ այնտեղ եղել է, անհնար է, որ ընտրի Նիկոլ Փաշինյանի թիմին․ Ռուբեն Մխիթարյան

Եթե մարդը ոչ միայն գիտի Եռաբլուրի ու Շուշիի տեղը, այլ գոնե մեկ անգամ այնտեղ եղել է, անհնար է, որ ընտրի Նիկոլ Փաշինյանի թիմին․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում հարց է բարձրացնում, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է եղել Եռաբլուրում:

«Հիմա հուզականությունը դրեք մի կողմ ու չասեք՝ բոլորը: Դա բացարձակ սուտ է: Արցախյան առաջին պատերազմից ի վեր մինչ այսօր Հայաստանի քանի՞ տոկոսն է եղել Եռաբլուրում ու Շուշիում»,– գրել է նա։

Ռուբեն Մխիթարյանը նաև հարցադրում է անում, թե Եռաբլուրում ու Շուշիում եղածներից ավելի քանի տոկոսն է եղել Քոբուլեթիում կամ Հուրգադայում։

«Քոբուլեթին ու Հուրգադան ձերը չէին... դուք էնտեղ գերեզման չունեիք...

Եթե դու ոչ միայն գիտես Եռաբլուրի ու Շուշիի տեղը, այլ կյանքում գոնե 1 անգամ այնտեղ եղել ես, անհնար է, որ ընտրես նիկոլապարկերին: Ուղղակի անհնար է: Քամու ժամանակ Եռաբլուրի դրոշների ձայնը գիշերները չի թողնի քնես...»,– գրել է նա։