|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մի քանի օր Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները հնարավորություն են ունեցել ընտրելու լավագույն հենակետայինին: Պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հանքափորների` 2010/11 մրցաշրջանի լավագույն հենակետայինը:
Հարցմանը մասնակցել է 1567 հոգի: 583 (37%) ձայնով Մխիթարյանը գլխավորում է աղյուսակը:
Այսպիսով` Հենրիխը և 458 ձայնով երկրորդ տեղում հայտնված Տոմաշ Հյուբշմանը տեղ են գտել «Շախտյորի»` այս մրցաշրջանի իդեալական թիմում: